...
Բարի գալուստ Մանկության Տնակ՝ մանկական երազանքների իրականացման հեքիաթային աշխարհ: Ստեղծելով Տնակ-ը՝ 3 մայրիկներ ցանկանում էին հնարավորություն տալ երեխաներին խաղալ: Թվում է, թե սա այնքան պարզ ճշմարտություն է ՝ երեխան պետք է խաղա: Սակայն ժամանակի թելադրանքով հաճախ ուսումը սկսում է հայտնվել երեխաների կյանքում արդեն վաղ տարիքից: Մենք ցանկանում ենք, որ երեխաները խաղան, խաղան արդյունավետ, խաղան օգտակար և զարգացնող խաղեր՝ միևնույն ժամանակ ստանալով իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ:
Թվում է, թե սա այնքան պարզ ճշմարտություն է ՝ երեխան պետք է խաղա: Սակայն ժամանակի թելադրանքով հաճախ ուսումը սկսում է հայտնվել երեխաների կյանքում արդեն վաղ տարիքից: Մենք ցանկանում ենք, որ երեխաները խաղան, խաղան արդյունավետ, խաղան օգտակար և զարգացնող խաղեր՝ միևնույն ժամանակ ստանալով իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ: Մենք անում ենք հնարավորինը, որպեսզի երեխաներն ունենան անհոգ մանկություն, լինեն հետաքրքրասեր և սովերեն շփվել իրենց հասակակիցների հետ անկաշկանդ խաղային մթնոլորտում: Սիրելի ծնողներ, եթե ձեր համար արդիական են ձեր երեխայի ներդաշնակ զարգացման հարցերը, ՏՆԱԿ-ը ձեր անփոխարինելի օգնականն է: